Ես եմ․․․ կրթահամալիրի գեղարվեստը

Հրավեր
Մայիսի 20-ին՝ ժամը 13:00, Գեղարվեստի ուսումնական կենտրոնի «ArtաՍահման արվեստանոցում» կկայանա «Ես եմ… Գեղարվեստը» նախագիծը։
Նախագիծը շրջանավարտների «Ցտեսություն» նախագծի բաղադրիչներից է, որը ներկայացնում է Գեղարվեստի ուսումնական կենտրոնի շրջանավարտների ստեղծագործական ճանապարհը՝ միաձուլելով նրանց անձնական պատմությունները, ուսումնառության ընթացքում ստեղծած աշխատանքները և ապագային ուղղված մարտահրավերները։
Նախագիծը դառնում է կամուրջ անցյալի, ներկայի և ապագայի միջև՝ արտացոլելով կրթական միջավայրի ազդեցությունը սովորողների անհատականության կայացման գործընթացում:
Ծրագրում՝
13։45-ից՝ ամփոփիչ անդրադարձումներ.12-րդ դասարանի սովորողների անհատական ցուցահանդես
Համակարգումը՝ Գագիկ Չարչյան, Կարինե Մացակյան, Ալիս Գևորգյան