Մասնակցություն ԵՊՀ-ում դասախոսության

Մասնակցություն ԵՊՀ-ում դասախոսության

Հասարակագիտական մասնախումբ

Հասարակագիտական ստուգատեսի այս տարվա ուղղություններում նորություն էր հետազոտական վարժարանի սովորողների մասնակցությունը ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոսություններին և սեմինարներին, որը դարձել է շարունակական։ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանի հետ ունենք պայմանավորվածություն, ըստ որի հետազոտական վարժարանի սովորողները կարող են ներկա գտնվել պատմության ֆակուլտետում ուսուցանվող բոլոր դասընթացների պարապմունքներին։

Մայիսի 7-ին 10-րդ դասարանի սովորողներ Կարինե Դադոյանը և Մանե Հակոբյանը, հասարակագետ Արմեն Ոսկանյանի համակարգմամբ, այցելել են Երևանի պետական համալսարան և մասնակցել «Իրավունքի հիմունքներ» թեմայով դասախոսությանը։

Լուսաբանումը՝ Կարինե Դադոյանի բլոգում

Նյութը՝ հասարակագիտական մասնախմբի բլոգում

Խորհրդատու ուսուցիչ՝ Արմեն Ոսկանյան
Հասարակագիտական մասնախմբի ղեկավար՝ Վարդան Կարապետյան

highschool