Ռոդարիական շփոթ մտքեր Ջերմոց լաբորատորիայում

Ռոդարիական շփոթ մտքեր Ջերմոց լաբորատորիայում

Մարինե Մարտիրոսյան

Ջաննի Ռոդարիի ստեղծագործական երևակայութան հիմքում անսահման սերն է։ Սերն ամեն ինչի նկատմամբ՝ ամեն ինչ սովորականից անսովոր դարձնելու իրական կարողությամբ։ Սովորողները սիրում են երազել, խաղի վերածել ամենապարզ գործողությունները։ Ռոդարիական խաղերի հնարքը տարբերվում է մյուս խաղերից, գործունեության ձևերից նրանով, որ անընդհատ կարող ես հեղինակ լինել, նորացնել․ չկան անխախտ կանոններ, հաղթողներ և պարտվողներ։ Խաղի ընթացքը անհոգնել ստեղծագործելն է, ինչպես վերարտադրելը, այնպես էլ նորի յուրացումը։ Արդյունքը գնահատականը չէ, այլ՝ փորձը։ Մենք խաղի միջոցով հաղթահարում ենք այն խնդիրները, որոնք տարբեր պատճառներով առանց խաղային մեթոդի կիրառման արդյունավետ չի ստացվում լուծել։
Այսպիսով ներկայացնում ենք մեր հերթական ուսումնական ճանաչողական նախագծային աշխատանքներից մեկը Ջերմոց լաբորատորիայում։ Նյութը՝ դասարանական բլոգում։
easternschool