Հարցասերի օրագիր

Մարինե Մարտիրոսյան
Մեր առաջին դասարանցիները շատ են սիրում կարդալ տեղեկատվական նյութեր։ Մեծ սիրով և անհամբերությամբ են կարդում կենդանիների, բույսերի, մրգերի մասին օգտակար տեղեկություններ։ Մտապահում են այն տեղեկույթը, որը կապվում է իրենց կյանքի, փորձի հետ։ Ընթերցարանում շատ ենք հանդիպել զարմանալի տեղեկատվական նյութերի։ Այնքան հարցեր էին տալիս, միմյանց հետ կիսվում իրենց կյանքում պատահած պատմություններով, որ միտք ծագեց պատրաստել տեղեկատվական տեսանյութ՝ հարցասերի օրագիր շարքով։
Հարցասերի օրագրի առաջին թողարկումը մեղուների մասին է։ Նյութը՝ դասարանական բլոգում։
Հարցասերի օրագրի առաջին թողարկումը մեղուների մասին է։ Նյութը՝ դասարանական բլոգում։