Հարցասերի օրագիր, դանդաղաշարժ կրիաներ, թե․․․

Հարցասերի օրագիր, դանդաղաշարժ կրիաներ, թե․․․

Մարինե Մարտիրոսյան

Հարցասերի օրագրի երկրորդ թողարկումը կրիաների մասին է։ Մեղուների պես ժրաջան ու աշխատասեր են մեր խելոքները։ Դադար չունեն․ ոգևորված իրենց աշխատանքային նոր նախագծով, այս անգամ որոշեցին տեղեկատվական շարք պատրաստել կրիաների մասին։
Ինչ որ լսել էին մեծերից, բավական չէր, տեղեկատվությունը շատ է, բայց միայն լսելը բավական չէր։ Հեռու փնտրել պետք չէր, այցելեցինք մեր շատ սիրելի տիկին Շողիկին։ Այնտեղ էլ հանդիպեցինք կրիաների անսովոր ու չարաճճի տեսակների։ Տիկին Շողիկը մի պատմություն էլ ավելացրեց մեր իմացածին․ թե այս կարմրականջ կրիաները շատ ավազակ են։ Նյութը՝ դասարանական բլոգում։
easternschool