Ուսումնական ժամերգություն

Ուսումնական ժամերգություն

Մայիսի 16, ժամը 09։00

Մայիսի 16, ժամը 09։00, վայրը՝ սուրբ Երրորդություն եկեղեցի


«Ցտեսություն» նախագիծը հետազոտական վարժարանի 12-րդ դասարանի ուսումնական պլանով որոշված նախագիծ է։

Նախագծի նպատակն է շրջանավարտ դառնալու պատրաստությունը դարձնել կրթական-մշակութային ծրագիր։

Կրթահամալիրի հետազոտական վարժարանի 12-րդ դասարանի  սովորողները (127 սովորող) հրավիրում են միասնական ընդհանուր պարապմունքի՝ ուսումնական ժամերգության՝ երգելու հոգևոր երգեր, տաղեր, շարականներ։



Ժամերգության ծրագիրը՝


  1. Ն. Շնորհալի՝  «Առաւօտ լուսոյ»
  2. Միջնադարյան տաղ` «Ուր ես մայր իմ»
  3. Մակար Եկմալյան` «Հայր մեր»
  4. Շարական՝ «Սուրբ Աստուած»
  5.  Կոմիտաս՝ «Մանուկների հա՛յր  մեր»
  6. Եկմալյան «Սուրբ Սուրբ »
  7. Հովհաննես Երզնկացի (Պլուզ) «Այսօր ձայնն Հայրական»
  8. Մեխանեջյան «Տեր ողորմեա»
  9. Մ.Եկմալյան «Գովեա Երուսաղեմ զՏէր
  10. Պատարագից հատված՝ «Քրիստոս ի մեջ»
  11. Կոմիտաս՝ «Ամեն։Հայ՜ր երկնավոր »
  12. Պատարագից հատված՝ «Տեր ողորմեա»
  13. Կոմիտասի մշակմամբ՝ «Հայրապետական Մաղթերգ»


Խմբավար՝ Մելինե Փարամազյան


Մասնակիցներ՝ Կրթահամալիրի երաժշտության կենտրոնի դասավանդողներ, սովորողներ,ծնողներ


Լուսաբանումը՝ «Շողակաթ» ԹՎ, կրթահամալիրից՝ Տիգրան Իսկանդերյան և սովորողներ


Սիրով՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետազոտական վարժարան

highschool