Իսպանիան իր բազմազանությամբ. արվեստից մինչև սպորտ

Մայիսի 6-ին տեղի ունեցան հերթական հետազոտական աշխատանքների պաշտպանությունները։
Առաջինը իր աշխատանքը ներկայացրեց 11-րդ դասարանի աշակերտուհի՝ Մարի Կարապետյանը, իր՝ «Կրթական ծրագրերը և տեխնոլոգիական նորարությունները Իսպանիայի և Հայաստանի ամենաշատ այցելվող թանգարաններում» աշխատանքով։ Մարին իր աշխատանքը ներկայացրեց շատ գեղեցիկ և պարզ, ինչն էլ, վստահ եմ, շատերին օգնեց թեման ավելի լավ ըմբռնել։ Սկզբում նա խոսեց Իսպանիայում գտնվող թանգարանների և նրանց առանձնահատկությունների մասին, իսկ դրանից հետո՝ Հայաստանի ամենաայցելվող թանգարանների մասին։ Եվ վերջում էլ՝ թեման ավարտեց համեմատելով երկուսն էլ։ Նշեմ նաև, որ իրեն տրված հարցերին էլ նա շատ վստահ և գրագետ պատասխանեց։