Հետազոտական աշխատանքի շրջանակում ճամփորդություն դեպի Կոռնիձոր

Հետազոտական աշխատանքի շրջանակում ճամփորդություն դեպի Կոռնիձոր

Վարդան Կարապետյան, Աշոտ Տիգրանյան

Կոռնիձոր այցը նախատեսված էր հեազոտական աշխատանքի հետ կապված փաստաթղերի ուսումնասիրության նպատակով։ Մայիսի 8-ին օրը սկսվեց Կոռնիձորի Ազնիվ Բալասանյանի անվան միջնակարգ դպրոց այցելությամբ։ Այնտեղ ներկայացրեցինք հեղինակային կրթական ծրագրի նորությունները, նախագծային և հետազոտական աշխատանքների ընթացքում հանագործակցության հնարավորությունները, ես էլ իմ հերթին կիսվեցի հետազոտական աշխատանքի սեփական փորձով։ Այս ամենին հաջորդեցին սովորողնեիի հետ զրույցները, մտքերի և գաղափարների փոխանակությունը։ Որից հետո էլ միասին քայլեցինք դեպի հին գյուղատեղի, որտեղ գտնվում է նաև 17-րդ դարի եկեղեցու հիմքերի վրա կառուցված նոր եկեղեցին` Սուրբ Հռիփսիմեն (1905թ)։ Քայլքի ընթացքում կատարել ենք նաև հանրօգուտ աշխատանք` տարածքի մաքրում և աղբահանություն։


Լուսաբանում է հետազոտական վարժարանի սովորող Գևորգ Գալոյանը


Համակարգումը՝ Աշոտ Տիգրանյանի, Վարդան Կարապետյանի
Լուսանկարը՝ Աստղիկ Լալաբեկյանի /Կոռնիձորի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում/

highschool