Ռոդարիական զրույց ուսումնական ագարակում
Մարինե Մարտիրոսյան
Մեր բլբլանների մտքով ինչ ասես, թե ինչ անցնի, միայն թե շփոթվես թարս հարցեր տալ։ Զվարճախոսների մտքով անցել էր լողուսուցման պարապմունքից առաջ այցելել ագարակի կենդանիներին։ Մինչև լողորդ տղաներն իրենց զգում էին ինչպես ձուկը ջրում, զրուցասեր աղջիկների մի խումբ արդեն ուսումնական ագարակի մշտապես բաց դռների առջև էր։ Վառվռուն աչքերի խաղով, ցատկոտելով, աջ ու ձախ թռչկոտելով՝ փորձում էին հասկանալ՝ ի՞նչ են մտածում սագիկները տոպ-տոպ իրենց ջրավազանին մոտենալով, ինչպես են փոքրիկ անհաս սալորները մեծանում ու քաղցրանում։ Ռոդարիական թարս հարցրեով օրվա մասին՝ դասարանական բլոգում։