Հավաք մանկավարժական խորհրդով. Հյուսիսային դպրոց

Քրիստինե Շահբազյան
Մայիսի 7-ի օրակարգում մանկավարժական խորհուրդներով հավաք էր։
Օրակարգի թեմաներն էին՝
- 2025-2026 ուստարվա աշխատանքի հայտը
- հայ-իրանական մշակութային օրերին մասնակցությունը Հայ-իրանական օրեր 2025.xlsx
- Բարձունքի հաղթահարման, ուսումնական ժամերգության նախագծերը
- Ամառային ճամբար․ ճամբարային նախագծեր
- Ելքի,կարողությունների ստուգատեսներ
- տարեվերջյան համերգներ, ցուցադրություններ
Քննարկեցինք 2025-2026 ուստարվա աշխատանքի հայտը, Հյուսիսային դպրոցի դասավանդողները ներկայացրին հայ-իրանական մշակութային օրերին իրենց նախագծերը, մասնակցությունը։ Այնուհետև խոսեցինք Ելքի,կարողությունների ստուգատեսների, հյուսիսային պրոցում կայանալիք մայիսյան համերգների մասին։ Ներկայացրեցինք մայիսյան հավաքի ընթացքում իրականացվող կրթական փոխանակումներով մեր ճամփորդությունները, բարձունքի հաղթահարման, ուսումնական ժամերգության նախագծերը։