Հանդիպում գրող, նկարչուհի, բժշկուհի Նանեի հետ

Հանդիպում գրող, նկարչուհի, բժշկուհի Նանեի հետ

Անահիտ Հարությունյան

«Ճանաչենք մեր ժամանակակիցներին» և շուրջտարյա ընթերցողական «Կարդում եմ» նախագծերի շրջանակում Հարավային դպրոց-պարտեզում հյուրընկալել էինք գրող, նկարչուհի, բժշկուհի Նանեին:

Մինչ հանդիպումը ընթերցել էին հեղինակի «Թևթևիկը» գրքի հեքիաթները:

2024 թվականին գրքի համար Նանեն արժանացել է  «Վախթանգ Անանյանի» անվան մրցանակի։

Ընթերցելուց հետո սովորողները վերլուծել են իրենց հավանած հեքիաթները, հորինել են նոր ավարտ հեքիաթների համար, նկարել են իրենց սիրելի հեքիաթները: Սովորողները նաև պատրաստել էին հարցեր՝ ուղղված հեղինակին:

Հանդիպումը կայացավ: Հեղինակը ընթերցասեր սովորողների հետ հանդիպեց Հարավային դպրոց-պարտեզի բակում: Ծաղկուն կանաչի գրկում էլ զրուցեցինք հեղինակի հետ, լսեցինք նրան ու ուղղեցինք մեր հարցերը, պատմեցինք մեր հավանած հեքիաթների մասին: Հանդիպման վերջում հեղինակի առաջարկով սովորողները նկարեցին իրենց երազանքի ու հայրենիքի մասին: Նկարների մեկնաբանությունը, դրանց շուրջ զրույցը հետաքրքիր էր: Սովորողների այդ նկարների փունջը սիրով նվիրեցինք հեղինակին, իսկ Նանեն մեր դպրոցի ընթերցասրահին նվիրեց «Թևթևիկը» հեքիաթների գիրքը, այլ գրքեր ու ամսագրեր: Հանդիպումը ամփոփեցինք թոնրատանը: Սովորողների մի խումբ էլ կարտոֆիլի պլեճի հյուրասիրություն էր կազմակերպել: Շնորհակալ ենք գեղեցիկ օրվա համար: Ավելին՝ բլոգում:

southschool