Տեխնոլաբի նախագծերի փառատոն

Հրավեր
Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Սեբաստացի տեխնոլաբի» նախագծերի բաց ցուցադրությանը և ցուցահանդես-հանգանակությանը, որը կկայանա մայիսի 16-ին, ժամը 13:00-ից 15:00-ը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տեխնոլաբում» (հասցե՝ ՀԱԹ, Ա. Բաբաջյան 25, կրթահամալիրի Մայր դպրոց)։
Միջոցառման ընթացքում կներկայացվեն ուսումնական տարվա ընթացքում «Տեխնոլաբում» իրականացված լաբորատոր գործունեության արդյունքները, սովորողների կողմից ստեղծված ինժեներական և ստեղծարար նախագծերը։ Այցելուները հնարավորություն կունենան դիտարկելու սարքերի աշխատանքը գործնականում, շփվելու դրանց հեղինակների հետ, ծանոթանալու կիրառված տեխնիկական լուծումներին, ինչպես նաև ձեռք բերելու լաբորատորիայի կողմից պատրաստված խաղերն ու սարքերը՝ կատարելով հանգանակություն նախագծերի զարգացմանը նպաստելու նպատակով։
Միջոցառման երկրորդ պանելում կներկայացվեն կրթահամալիրում իրականացվող շուրջտարյա սովորող-սովորեցնող նախագծերը՝ որպես համագործակցային ուսուցման և նախաձեռնողական կրթության օրինակներ։