Մայիսյան հավաք 2025։ Անվանական մրցանակներ

Մայիսյան հավաք 2025։ Անվանական մրցանակներ

Հայտերի ընդունումը մինչև մայիսի 18-ը

Հեղինակային կրթական ծրագրով, կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված մայիսյան ամենամյա 20-րդ ստեղծագործական հավաքի օրերին հանձնվում են ամենամյա «Հեղինակային կրթական ծրագրի հեղինակ», «Իմացումի հրճվանք», «Աիդա Պետրոսյան» մրցանակները։ 

Խնդրում ենք ծանոթանալ անվանակարգերին, ժամանակացույցին, առաջադրել, առաջադրվել, խրախուսել սովորողին, որ ինքնառաջադրվի։

«Աիդա Պետրոսյան»՝

  • կրթահամալիրի մանկավարժական աշխատողին, քոլեջի ուսանող-դաստիարակին` 2-4, 5-6 տարեկանների ծրագրային-նյութական միջավայրի նորացման ուսումնական նախագծերի մշակման, իրականացման և տարածման համար.
  • կրթահամալիրի միջին, ավագ դպրոցում, քոլեջում սովորողին` «Սովորող-սովորեցնող» նախագծի իրականացման-տարածման, արդյունքների համար։

«Հեղինակային կրթական ծրագրի հեղինակ»՝

  • Կրթահամալիրի մանկավարժական աշխատողին՝  հեղինակային կրթական ծրագրերի մշակման, կազմակերպման, տարածման մեջ էական ներդրում ունենալու համար.
  • Կրթահամալիրի միջին, ավագ դպրոցում, քոլեջում սովորողին՝ «Սովորող-սովորեցնող» նախագծով ծրագիր, ուսումնական նյութեր ստեղծելու համար։

«Իմացումի հրճվանք»՝

  • դասվարին, ուսուցչի օգնականին՝ համագործակցային (այդ թվում՝ ընտանեկան դպրոցների հետ) նախագծերի մշակման-իրականացման համար, իր ստեղծած ուսումնական ռեսուրների համար:

Ժամանակացույցը

  • Մրցանակակիրների առաջադրում,ինքնաառաջադրում՝ մայիսի 1-18: Գրանցումը՝ այստեղ:
  • Մրցանակակիրների ընտրություն՝ մայիսի 19-26-ը
  • Մրցանակների հանձնում՝ մայիսի 30։

Օգտակար հղումներ

MSKH