Հանդիպում Ռիչարդ Գիրագոսյանի հետ

Հրավեր
Ապրիլի 28-ին Հետազոտական վարժարանի ընթերցասրահում տեղի կունենա հանդիպում Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (ՏՀԿ) հիմնադիր տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Գիրագոսյանի հետ։ Հանդիպման թեման է «Հայաստանի նոր հետպատերազմյան ռազմավարությունը»։ Ռիչարդ Գիրագոսյանն ունի ավելի քան 35 տարվա փորձ անվտանգության քաղաքականության և միջազգային հարաբերությունների ոլորտներում։ Նա հանդես է գալիս որպես հրավիրյալ դասախոս Հռոմում՝ ՆԱՏՕ-ի Պաշտպանական քոլեջում, ինչպես նաև դասավանդել է Եվրոպայի քոլեջի Նատոլինի կամպուսում և Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում։ Հանդիպման լեզուն՝ անգլերեն: Մանրամասները՝ բլոգում: