Ջաննի Ռոդարի՝ «Թարս հարցեր»

Մարինե Մարտիրոսյան
Արևելյան դպրոցի 1․2 դասարանի սովորողները ծանոթանում են Ջաննի Ռոդարիի հեքիաթներին։ Շատ սիրեցինք, քանի որ ստեղծագործությունների անսովոր ընթացքը շատ հարազատ է 6-7 տարեկանների զվարճալի մտքերին, արարքներին, հույզերին։ Այս անգամ կարդացինք «Թարս հարցեր» հեքիաթը և որոշեցինք ինքներս ստեղծագործել, կազմել անսովոր հարցեր։ Աշխատեցինք paint խմբագրիչում, մուտքագրեցինք նախապես կազմած անսովոր հարցը։ Ստեղծեցինք հարցին համապատասխան նկարապատում։ Առաջարկում ենք ընթերցել և կարծիքներ բաժնում թողնել անսովոր, զվարճալի հարցերին համապատասխան պատասխաններ։ Նյութը՝ դասարանական բլոգում։