Կրկնազատիկը՝ նվեր-ուրախություն

Մարինե Մարտիրոսյան
Զատկական ասիկներով, երգ ու պարով, ընկեր Տաթևի դափի նվագակցությամբ տոն-ուրախությամբ նշեցինք կրկնազատիկը։ Սովորողները զատկածեսի ընթացքում բերանացի սովորել էին զատկական ասիկները, երգերն ու ազգային պարերը։ Ծիսական նախագծային գործունեության առանձնահատկություններից մեկն էլ ծեսի ամենաօրյա ուսումնասիրությունն է։ Երբ սովորողների հետ ուսումնասիրում, բացահայտում ենք ծեսի բազմաթիվ ուղղություններ՝ խոհանոցային, երաժշտական, խոսքի մշակման և այլն։ Այսպիսի տոն ուրախությամբ էլ ամփոփեցինք զատակածեսն իր ողջ բարի խորհուրդով։ Նյութը՝ դասարանական բլոգում։