AEPE միջազգային գիտաժողովին են մասնակցում իսպաներենի դասավանդողները

Ռուզաննա Սարգսյան
Ս.թ. ապրիլի 15-18-ը ԵՊՀ-ում անցկացվեց «Իսպաներեն՝ ժամանակի և տարածության մեջ առանց սահմանների լեզու. ավանդույթ, նորարարություն և միջմշակութային երկխոսություն» խորագրով Իսպաներենի դասախոսների եվրոպական ասոցիացիայի (AEPE) միջազգային 28-րդ գիտաժողովը։
Գիտաժողովը դարձել է հարթակ՝ իսպաներենի ուսուցման ոլորտում նորարարական մոտեցումների, մեթոդների և փորձի փոխանակման համար։
Գիտաժողովին մասնակցեցին հայաստանյան և եվրոպական երկրների առաջատար բուհերի (Իսպանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա, Ռումինիա, Լատվիա, Վրաստան) մասնագետներ՝ քննարկելու իպաներենի, իսպանախոս երկրների գրականությանն ու մշակույթին առնչվող բազմաբնույթ հարցեր։
Գիտաժողովին ակտիվ մասնակցություն են ունեցել նաև կրթահամալիրի իսպաներենի դասավանդողները՝ հնարավորություն ստանալով ներկա գտնվելու ոլորտի առաջատար մասնագետների զեկուցումներին, ինչպես նաև ներկայացնելու իրենց փորձն ու կիրառվող մեթոդները։
Ավելին՝ Ռուզաննա Սարգսյանի բլոգում։