Հեղինակային մանկավարժության հրավառություն․ մայիսյան ամենամյա հոբելյանական 20-րդ հավաք

Մայիսի 5-30-ը
Հարգելի բարեկամ,
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հրավիրում է մասնակցելու հեղինակային կրթական ծրագրի հեղինակների մայիսյան ստեղծագործական հավաքին՝ նախատեսված կրթահամալիրի ուսումնական օրացույցով, «Նորարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» դրամաշնորհային ծրագրի 2025 թ. աշխատանքներով։
Հավաքին ներկայանում են որպես բլեյան կրթական բաց ցանց գործող կրթահամալիրը, նրա մանկավարժական աշխատողները, խմբերը, սովորողները, ծնողներ։
Ձեր ընտրությամբ կարող եք մասնակցել ուսումնական պարապմունքներին, նախագծերին, հանդիպումներին, կլոր սեղաններին։
Հավաքին միանալու համար առաջարկում ենք գրանցվել հայտով:
Ծանոթացե՛ք նաև՝
- Հավաքի աշխատակարգին
- Հավաքի ուղեցույցին
- Մայիսյան հավաքի ավարտին տրվող անվանական մրցանակների մասին
Ստեղծագործական հավաքի օրվա աշխատակարգին հետևեք կրթահամալիրի օրացույցի միջոցով։
Ընթացքին, արդյունքներին կարող եք ծանոթանալ mskh.am-ում, սեբաստացիների ուսումնական բլոգներում, սոցիալական էջերում։