Համերգ Հարավարևմտյան ֆիլհարմոնիկում․ NEXUS BAND

Ապրիլի 23՝ 15։15
Հարգելի բարեկամ
Ապրիլի 23-ին՝ 15։15, հրավիրում ենք կրթահամալիրի Մարմարյա սրահ (Բաբաջանյան 25)՝ ունկնդրելու «Նեքսուս» արվեստի կենտրոնի պատանեկան բենդին:
NEXUS BAND-ը նոր սերնդի երաժշտական ստեղծագործական խումբ է՝ կազմված պատանի երաժիշտներից, ովքեր կատարում են տարբեր ժանրերի ստեղծագործություններ, հայկական և համաշխարհային հիթեր։
Բենդը ձևավորվել և գործում է ընկերության մթնոլորտում, արտահայտում է երիտասարդության ուժը, ոգևորությունը և ստեղծագործական ազատությունը։
Այն լավ օրինակ է ստեղծագործող և ամբորջ թիմով առաջ շարժվելու ցանկությամբ ոգևորված նրանց համար, ովքեր նոր են սկսում իրենց ճանապարհը երաժշտության աշխարհում։ Խմբի գեղարվեստական ղեկավարը Միքայել Բեկթաշյանն է։
Ծրագրում՝
- Cant stop
- Supermassive black hole
- Adventure of a lifetime
- Kickstart my heart
- Squere Hammer
- Somebody that i used to know
- Die with a smile
- Միասնական կատարում՝ «Սիրո հասակ»
Կազմակերպիչ՝ Երաժշտության, պարի, ծեսի ուսումնական կենտրոն։