«Դավիթ Գևորգյան» ամենամյա ֆուտբոլային մրցաշար

«Դավիթ Գևորգյան» ամենամյա ֆուտբոլային մրցաշար

Ապրիլի 14-ին մեկնարկեց «Դավիթ Գևորգյան» ամենամյա ֆուտբոլային մրցաշարը։
Այս տարի առաջնությանը մասնակցում են 10 թիմ, որոնք հավասարաչափ բաժանվել են երկու խմբի։ Յուրաքանչյուր խմբից առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը դուրս են գալիս փլեյ-օֆֆ փուլ։

Բացման արարողությունից հետո տեղի ունեցավ շրջանավարտների և 12-րդ դասարանի սովորողների ընկերական հանդիպումը։ Թիմերը փոխանակվեցին հնգական գոլերով՝ ապահովելով մրցաշարի դիտարժան մեկնարկը։

Մրցաշարային առաջին խաղը կայացավ 8-1 և 10-11 թիմերի միջև, որտեղ 10-11 թիմը վստահ հաղթանակ տարավ՝ 4:15 հաշվով։

Հաջորդ խաղային օրը՝ ապրիլի 16-ին, անցկացվեցին միանգամից երեք հանդիպումներ։
Նախ՝ 9-1 թիմը նվազագույն հաշվով հաղթեց 12-րդ դասարանի սովորողներին։
Այնուհետև շրջանավարտները 3:2 հաշվով հաղթեցին 10-րդ դասարանի թիմին։
Եվ վերջում 9-3 թիմը առավելության հասավ 9-2 թիմի նկատմամբ՝ 6:1 հաշվով։ Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ Աննա Սաղաթելյանի բլոգում(10-րդ դասարան)։

highschool