«Դպրոց-պարտեզ» մոդելի ներկայացում

Ապրիլի 25-ին
Ապրիլի 25-ին՝ 9։00, սիրով հրավիրում ենք մասնակցելու Այլընտրանքային հեղինակային ծրագրի՝ «Դպրոց-պարտեզ» մոդելի ներկայացմանը կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզում (Առնո Բաբաջանյան փողոց, 38/1):
9:00-14:00-ն մասնակիցը կդառնաք 2-10 տարեկան սաների ուսումնական գործունեությանը՝ այլընտրանքային, հեղինակային բովանդակությամբ, կազմակերպմամբ, լուծումներով․
- Ուսումնական զարգացնող միջավայրում՝ ինքնակազմակերպման, ինքնասպասարկման մոտեցումներ․
- Ստեղծագործական-ստեղծական գործունեություն․ Ռոդարին դպրոց-պարտեզում․
- Մարզական գործունեություն՝ լող, հեծանվավարություն, մարմնամարզություն, մարզական-բակային խաղեր․
- Ծեսով ուսուցում՝ լեզվական, երաժշտական, բնագիտական, տեխնոլոգիական գործունեություն, ազգային խաղեր․
- Սովորող-սովորեցնող նախագծեր