Հանդիպում ՀԱԻ գիտաշխատող Ասպրամ Ազարյանի հետ

Հասարակագիտական մասնախումբ
Հասարակագիտական ստուգատեսի շրջանակում ապրիլի 11-ին հետազոտական վարժարանի ընթերցասրահում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Ասպրամ Ազարյանի հետ։ Հանդիպման թեման էր՝ «Եղանակի կանխատեսման ժողովրդական միջոցները»։ Քննարկմանը մասնակցում էին հետազոտական վարժարանի և միջին դպրոցի սովորողներ, Քոլեջի ուսանողներ, հասարակագետներ, դասավանդողներ, այլ շահագրգիռ անձինք։
Հանդիպման մանրամասն լուսաբանումը՝ Դավիթ Մուրադյանի բլոգում
Ամփոփումը՝ հասարակագիտական մասնախմբի բլոգում
Հանդիպման նախաձեռնությունը՝ Աշոտ Տիգրանյանի
Համակարգումը՝ Սամվել Թամազյանի
Հասարակագիտական ստուգատեսի համակարգող՝ Վարդան Կարապետյան