Այցելություն Դիլիջանի ( UWC ) միջազգային դպրոց

Այցելություն Դիլիջանի ( UWC ) միջազգային դպրոց

Գրառում են սովորողները․

Անի Սմբաթյան 12-րդ դասարան

Մեր այցը Դիլիջանի UWC միջազգային դպրոց միանշանակ կարելի է համարել ոչ միայն ուսուցողական, այլև մշակութային բազմաշերտ փորձառություն։ Այս դպրոցը տարբերվում է ոչ միայն իր կրթական ծրագրով, այլև այն մթնոլորտով, որտեղ տարբեր ազգությունների սովորողներ ապրում են, սովորում և կիսվում միմյանց մշակույթներով։

Մարի Կարապետյան 10-րդ դասարան

Դպրոցից հեռանալուց հետո մեր ուղևորությունը շարունակվեց դեպի Դիլիջանի երկրագիտական թանգարան, որը մեզ հաճելիորեն զարմացրեց իր հարուստ և բազմազան պաշարով։Այս այցը ոչ միայն հարստացրեց մեր գիտելիքներն ու մշակութային աշխարհայացքը, այլև ավելի խոր կապ հաստատեց մեր անցյալի և մշակութային ժառանգության հետ։ Այն դարձավ մեր օրվա կարևորագույն և հիշարժան պահերից մեկը։

Սոնա Խոջայան 10-րդ դասարան

Այս այցելությունը մեզ շատ լավ տպավորություններ տվեց։ Այս նախագծի նպատակն էր մեզ ծանոթացնել Դիլիջանի միջազգային դպրոցին և լսել իսպաներեն խոսքը, ինչպես նաև փորձել իսպաներեն խոսել։

Նարե Ղազարյան 10-րդ դասարան

Դպրոցում մեզ դիմավորեցին իսպանախոս սովորողներ, ովքեր ներկայացրին դպրոցը և մեզ ուղեկցեցին շրջայցի ընթացքում։ Նրանք խոսում էին միայն իսպաներեն, ինչը որոշ չափով դժվարություն էր ստեղծում մեզ համար, սակայն  շատ հետաքրքիր էր լսել ու փորձել հասկանալ։

Մյուս սովորողների պատումները կարող եք կարդալ դասավանդողի բլոգում։


highschool