Հրավիրում ենք աշխատանքի հեծանվավարության մարզչի

Հայտարարություն
Հրավիրում ենք աշխատանքի հեծանվավարության մարզչի

Գործատու


«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն աշխատանքի է հրավիրում է հեծանվավարության մարզչի։
Կրթահամալիրում  աշխատող հեծանվավարության մարզիչը՝
  • ունի մասնագիտական կրթություն․
  • շարունակում է զբաղվել հեծանվավարությամբ, ունի մրցաշարարերի մասնակցության փորձ.
  • գիտի առնվազն մեկ օտար լեզու, որ կարող է օգտագործել մասնագիտական խնդիրների լուծման համար.
  • ունի հեծանվի մեխանիկի հմտություններ
  • ունի մասնագիտական գրադարան.
  • կազմել սովորողի ընտրությամբ մարզական ակումբի, լրացուցիչ ուսուցման դասընթացի ծրագիր.
  • կազմել և սովորողների հետ իրականացնել ուսումնական նախագծեր, այդ թվում՝ հեծանվարշավի, եռամարտի, հնգամարտի, բարձունքի նվաճման, քայլարշվի.
  • կազմակերպել, ղեկավարել արշավախմբային ճամբար, մարզական հավաք, մրցաշար.
  • ճամփորդել սովորողների հետ.
  • համակարգիչը, համացանցը կիրառել ամենօրյա աշխատանքում, վարել իր ուսումնական բլոգը։ 

 Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.mskh.am, զանգեք 74-72-46: Հայտը լրացրեք  այստեղ։
MSKH