Այց ագարակ

Արև Ուզունյան
Առավոտն սկսեցինք զբոսանքով դեպի սաների սիրելի ուսումնական ագարակ։ Նրանք իրենց հետ հաց էին վերցրել՝ ագարակի բնակիչներին կերակրելու համար։ Հենց որ հասանք, սաներն ուրախ վազեցին կենդանիների մոտ՝ հոգատարությամբ կերակրելով ու շոյելով նապաստակներին, ոչխարներին, այծերին, հավերին և սագիկներին։ Ագարակը լցվեց նրանց ժպիտներով ու կենդանիների մեղմ ձայներով, իսկ օրը՝ ջերմությամբ ու գեղեցիկ հիշողություններով։Նյութը՝ բլոգում...