Ընդունելություն հետազոտական վարժարան 2025-2026

Ընդունելություն
Ընդունելություն հետազոտական վարժարան 2025-2026

Երկրորդ փուլը՝ օգոստոսի 17-ից

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցը հրավիրում է սովորելու 2025-2026 ուսումնական տարվա  10-11-րդ, 12-րդ( միայն հեռավար կրթության ձև) դասարաններում։

Ընդունելության երկրորդ փուլը մեկնարկում է օգոստոսի 17-ից՝

  • երևանյան ճամբար՝ օգոստոսի 17-21
  • արտագնա ճամբար՝ օգոստոի 22-24

Կրթական ծրագրի կազմակերպումը՝ ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, ուսուցման անհատական թվային գործիքներով, անհատական ուսումնական պլաններով։ Ուսումնական պլանի անհատականացումը՝ սովորողի ընտրությամբ, խորացված ուսուցման, լրացուցիչ կրթության դասընթացների միջոցով.

  • ծրագրավորման-ինժեներական- սարքաշինական
  • կերպարվեստի (քանդակ, կոմպոզիցիա և դիզայն, համակարգչային գրաֆիկա և դիզայն, անիմացիա, մոդելավորում, գունանկար, գծանկար)
  • միջմշակութային հաղորդակցության (օտար լեզուներ-թարգմանություն-լրագրություն-հասարակագիտություն)
  • մարզական ակումբներ (հրաձգություն, նետաձգություն, սուսերամարտ, հեծանիվ, վոլեյբոլ, բասկետբոլ, ֆուտբոլ, թենիս,մարմնամարզություն)
  • ռազմամարզական-արշավախմբային ճամբարները ՆԶՊ դասընթացի այլընտրանք
  • այլ դասընթացների։

Ուսուցման կազմակերպման ձևերը՝ առկա, հեռավար, հեռավար-ինքնակրթությամբ։

  • Օտար լեզուն (առաջին, երկրորդ) սովորողի ընտրությամբ՝ անգլերեն, արաբերեն, վրացերեն, թուրքերեն, պարսկերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, ռուսերեն։
  • Նախասիրությունների զարգացման բաց ակումբներ, ուսումնական օրացույցով որոշված բաց ստեղծագործական հավաքներ, ստուգատեսներ, ցուցահանդես-համերգ-ներկայացումներ, տոներ։
  • Քաղաքային, արշավախմբային-ռազմամարզական ճամբարներ, միջազգային ուսումնական նախագծերի-հավաքների, ճամբարների մասնակցություն, կրթական փոխանակումներ։
  • Հետազոտական աշխատանքները, որպես սովորողի մասնագիտական զարգացման և նախասիրությունների բացահայտման հարթակ։
  • Կամավորական աշխատանք կրթահամալիր ուսումնական կենտրոններում, լաբորատորիաներում, դպրոցներում, գործընկեր կազմակերպություններում։
  • Անհատական պլանով որոշված խորացված ուսուցման, մասնագիտական ուսուցման պատշաճ միջավայր՝ արդիական արվեստանոց-արհեստանոց-լաբորատորիաներով։
  • Սովորողների արձակուրդային ուսումնական նախագծեր։

Ընդունելության պայմանները՝

Ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթեր

  •  սովորողի հանրային ծառայության համարանիշի կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանքի պատճենը
  • ծննդյան վկայականի կամ անձնագրի բնօրինակը և պատճենը
  • 2 լուսանկար՝ 3×4 չափսի
  • 10-րդ դասարան դիմող սովորողը ներկայացնում է 9-րդ դասարանի ավարտական վկայական

Հետազոտական վարժարանում սովորելու առաջին քայլը՝

Մանրամասն տեղեկությունների համար եկեք Ավագ դպրոց՝ Ա. Բաբաջանյան 25, զանգեք (010) 740042, գրեք m.asatryan@mskh.am հասցեով։

Իրավական հիմքեր

highschool