«Ձոն»՝ մայրիկներին, բնությանը՝ երգ ու պարով, ծառատունկով

Մարինե Մարտիրոսյան
Ապրիլի 3-ին կրթական պարտեզում ընտանեկան համայնքի հետ միասնական երգ ու պարով, ընթերցումներով նշեցինք «Ձոն» երաժշտատեխնոլոգիական ստուգատեսը։ Սեբաստացիական համախմբվածությամբ, համերաշխությամբ կրթական պարտեզում ստեղծեցինք մեր կանաչ, ծաղկող անկյունը։ Սովորողները ծնողների հետ տնկեցին բալենիներ։ Կրթական պարտեզում մի ծառուղի այժմ զարդարուն է մեր փոքրիկ, փթթուն բալենիներով։ Նյութը՝ դասարանական բլոգում։