Հետազոտական աշխատանքի պաշտպանություն Կարեն Դեմիրճյանի թանգարանում

Այսօր Կարեն Դեմիրճյանի թանգարանում կրթահամալիրի հետազոտական վարժարանի 10-րդ դասարանի սովորող Կարինե Դադոյանի հետազոտական աշխատանքի պաշտպանությունն էր` «Կարեն Դեմիրճյանը հանուն Հայաստանի» թեմայով: Պաշտպանությանը մասնակցում էին թանգարանի տնօրենը, աշխատակիցները, Կ. Դեմիրճյանի ընտանքի անդամներ, թիվ 114. 139, 189 ավագ դպրոցների սովորողներ, ուսուցիչներ, հետազոտական վարժարանի ղեկավարը, Կարինեի դասընկերները, ուսուցիչները, կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը:
Հետազոտական աշխատանքը կրթահամալիրի ավագ դպրոցի սովորողի համար պարտադիր ուսումնական աշխատանք է՝ որոշված նրա անհատական ուսումնական պլանով: