Լրացուցիչ կրթություն։ Լող

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ծածկած մանկական լողավազանում իրականացվում է 3-12 տարեկանների լողուսուցման ծրագիր (լրացուցիչ կրթություն)։ Ծրագրին կարող են մասնակցել սեբաստացի և ոչ սեբաստացի երեխաներ:
Պարապմունքների ընթացքում ուսուցանվում են՝
- Բրաս
- Կրոլ
- Թիկնալող
- Ջրացատկ
- Բատերֆլայ
Ծրագիրը կազմակերպվում է ծնողի և լրացուցիչ կրթության պատասխանատուի միջև կնքված պայմանագրով, 12 պարապմունք ներառող աբոնեմենտով։
Պարապմունքները կազմակերպվում են երկուշաբթի-ուրբաթ՝ 14։30-19։00-ն, շաբաթ՝ 10։00-17։00-ն, սովորողի անհատական գրաֆիկով։
Աբոնեմենտի գինը՝ 8000 դրամ (սեբաստացի սովորողների համար), 10.000 դրամ (ոչ սեբաստացի սովորողների համար)։
Ծածկած լողավազանի հասցեն՝ Ա. Բաբաջանյան 38/1 ։
Հարցերի, գրանցվելու համար զանգահարել՝ 077 43 55 41, 077812810։