Համատեղ իրականացված հետազոտական աշխատանքի ներկայացում

Հասարակագիտական մասնախումբ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետազոտական վարժարանի 11-րդ դասարանի սովորող Դավիթ Մուրադյանը և իր քուրդ ընկերներ Նիկոլայ Սիաբանդովն ու Նուրի Իբոյանը իրականացրել են համատեղ հետազոտական աշխատանք՝ «Քրդական իրականության մշակութային ասպեկտը» թեմայով։ Աշխատանքը ներկայացվել է 2025-ի հունվարի 31-ին Գյումրիում տեղի ունեցած «ՀՀ ազգային փոքրամասնությունների մշակույթը» հանրապետական աշխատարանի ընթացքում: Հասարակագիտական ստուգատեսի շրջանակում երեք սովորողների համատեղ իրականացրած հետազոտական աշխատանքը կներկայացվի կրթահամալիրում:
Օր՝ ապրիլի 1
Ժամ՝ 13:00-14:20
Վայր՝ «Տիգրան Հայրապետյան» ընթերցասրահ
Մասնակիցներ՝ հետազոտական վարժարանի 10-12-րդ դասարանների պատմության ընտրությամբ խմբերի և հետաքրքրված այլ սովորողներ, միջին դպրոցի սովորողներ, Քոլեջի ուսանողներ հասարակագետներ, այլ շահագրգիռ անձինք
Ներկայացվող աշխատանք՝
«Քրդական իրականության մշակութային ասպեկտը»
Նախագիծը՝ հասարակագիտական մասնախմբի բլոգում
Համակարգումը՝ Աշոտ Տիգրանյանի
Հասարակագիտական ստուգատեսի համակարգող՝ Վարդան Կարապետյան