Վեց տարեկանների «Մուտք» ճամբարներ

Վեց տարեկանների «Մուտք» ճամբարներ

Անահիտ Հարությունյան

Մարտի 24-27-ը  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային, Հյուսիսային, Արևելյան, Արևմտյան դպրոց-պարտեզներում կազմակերպվեց 2019 թվականին ծնված 6 տարեկան առաջին դասարանցիների «Մուտք» ճամբարը: Եռօրյա ճամբարին մասնակցում են հեղինակային կրթական ծրագիրն ընդունել ցանկացող ընտանիքները: Այն նպատակ ունի ծանոթացնելու հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման կարգերին, փաստաթղթերին, ուսումնական միջավայրին, ուսուցման առանձնահատկություններին:

Մուտքի ճամբարականներն այս օրերին՝

  • ծանոթացել են խաղի միջոցով,
  • խաղ-ուսուցմամբ բերանացի ընթերցել են բանաստեղծություններ,
  • մասնակցել են ընդհանուր պարապմունքի,
  • միասին երգել ու պարել են,
  • սովորել են օտարալեզու երգեր,
  • նկարել են,
  • աշխատել են կավով, ծեփել են,
  • պատրաստել են ուրախ արևներ, տոնական բացիկներ մայրիկների համար,
  • մարզվել են,
  • այցելել են Ագարակ, կերակրել են ձիուկներին ու թռչուններին,
  • ձիավարել են,
  • տնկել են ծաղիկներ:

Ավելին՝ բլոգում:

MSKH