Ճամփորդություն գույների, պատկերների աշխարհում

Մարգարիտա Հովնանյան
Առաջին դասարանի սովորողները այցելեցին Հայաստանի Ազգային Պատկերասրահ՝ մասնակցելու «Խճանկար» կրթական ծրագրին։ Սովորեցին խճանկարի մասին, ծանոթացան խճանկարի տեսակներին, ուսումնասիրեցին նմուշները։ Սովորողները պատրաստեցին խճանկար քարերից և ծեփամածիկից։
Տե՛ս դասարանական բլոգում։