Տիգրան Հայրապետյանի օրը՝ կրթահամալիրում․ հանդիպում Աշոտ Ոսկանյանի հետ

Տիգրան Հայրապետյանի օրը՝ կրթահամալիրում․ հանդիպում Աշոտ Ոսկանյանի հետ

Վարդան Կարապետյան

Մարտի 18-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի օրացույցով քաղաքագետ, հրապարակախոս, լրագրող Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրն է։ Օրը սկսվեց Տիգրանի շիրիմին խնկարկումով, Սուրբ Երրորդություն եկեղեցում հիշատակի աղոթքով, Սեբաստացի կենտրոնում հյուրասիրությամբ, որտեղ հետազոտական վարժարանի սովորողներ Մանե Հովհաննիսյանը և Լիլիթ Ղազարյանը ներկայացրեցին «Տիգրան Հայրապետյան» գրադարանի նոր կայքի նախագիծը։

Օրը շարունակվեց Մայր դպրոցում՝ փիլիսոփայության դոկտոր Աշոտ Ոսկանյանի հետ հանդիպումով, որի ընթացքում հետազոտական վարժարանի մի խումբ հետաքրքրված սովորողներ, շրջանավարտներ և դասավանդողներ պարոն Ոսկանյանի հետ քննարկեցին նրա համահեղինակությամբ վերջերս լույս տեսած «44. Պարտություն» գիրքը։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցի սովորողներ և ուսուցիչներ, ինչը հեռանկարային է դարձնում երկու կրթական հաստատությունների համագործակցությունը։


Օրվա ամփոփումը՝ հասարակագիտական մասնախմբի բլոգում


Համակարգումը՝ Վարդան Կարապետյանի, Արմեն Ոսկանյանի

MSKH