Պի թվի միջազգային օր

Ելենա Օհանյան
Մարտի 14-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես π (Պի) թվի միջազգային օր։ Պի թիվը մաթեմատիկայի ամենաառեղծվածային թեմաներից մեկն է: Այս անվերջանալի, իռացիոնալ թիվը երկար պատմություն ունի և թաքցնում է շատ հետաքրքիր փաստեր։ Պի-ն իռացիոնալ թիվ է, անվերջ ոչ պարբերական տասնորդական կոտորակ։ 2021 թվականին գերհզոր համակարգիչը կարողացավ հաշվարկել Պի-ն մինչև 62,8 տրիլիոն տասնորդական նիշ: Այնուամենայնիվ, նման ճշգրտության գործնական կիրառություն չկա: Դպրոցական ծրագրի շրջանակներում Պի թիվը պարզեցվում է մինչև 3.14: Ավելին Պի թվի մասին կարող եք կարդալ Քոլեջի առաջին կուրսի ուսանող Հրաչյա Աղեկյանի բլոգում, իսկ Պի թվի երաժշտությունը կարող եք վայելել ստորև՝ տեսանյությում։