Կառավարման խորհրդի նիստ

Հայտարարություն
Կառավարման խորհրդի նիստ

Խորհրդի նոր անդամներին

Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի 12.03.2025 թ.  N 665-Ա/2 հրամանով (կցվում է) հաստատվել է «Երևանի «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման խորհրդի կազմը՝ 3 տարի ժամկետով։  Շնորհակալություն կրթահամալիրի կառավարման խորհրդում աշխատելու Ձեր համաձայնության համար։ 
Կրթահամալիրի կանոնադրությամբ հաստատված կարգով հրավիրում եմ խորհրդի նիստը 2025թ. մարտի 13-ին՝ ժամը 18.15, կրթահամալիրի Սեբաստացի կենտրոնում (հասցեն՝ Րաֆֆի 57)։ 
Խնդրում եմ նկատի ունենալ, որ մինչև նիստը սկսելը՝ ժամը 17.30-ից, ավելի մեծ կազմով քննարկում ենք կրթահամալիրի զարգացմանը, 2025թ. բնականոն գործունեությանը, ֆինանսավորմանը առնչվող հարցեր։  

Հարգանքով՝ կրթահամալիրի տնօրեն Սուսան Մարկոսյան 

MSKH