«Արհեստական բանականություն և Python ծրագրավորման հիմունքներ» դասընթացի միջանկյալ ամփոփում

«Արհեստական բանականություն և Python ծրագրավորման հիմունքներ» դասընթացի միջանկյալ ամփոփում

Ելենա Օհանյան

Հայկական վիրտուալ համալսարանի կողմից կազմակերպված «Արհեստական բանականություն և Python ծրագրավորման հիմունքներ» դասընթացի առաջին փուլն արդեն իսկ մեծ առաջընթաց է Քոլեջի ուսանողների համար, քանի որ եզակի ընտրված կրթական հաստատություններից ենք: Դասընթացը նպատակ ունի ուսանողներին տրամադրելու ինչպես տեսական հիմքեր, այնպես էլ գործնական կարողություններ արհեստական բանականության (ԱԲ) և Python ծրագրավորման ոլորտում: Դասընթացի անցկացման ընթացքում հանդիպեցինք մարտահրավերների, որոնք միասնական ջանքերի շնորհիվ հաղթահարեցինք։ Ուսանողների մի խումբ նախաձեռնել է դասընթաց կազմակերպելու և վարելու նախագիծ իրականացնել, որին կարող եք ծանոթանալ հղումով։ Առաջին փուլը ամրապնդեց դասընթացի կազմակերպման հիմքերը՝ ցուցադրելով թե՛ ուսանողների ներգրավվածությունը, թե՛ գործնական և տեսական ձեռքբերումները: Հաջորդ փուլերում կկենտրոնանանք առավել բարդ թեմաների ուսումնասիրման և ամփոփիչ նախագծերի իրականացման վրա՝ ամրապնդելով ուսանողների ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները: Ուսանողների պատումներից առանձնացնում եմ  Մանե Խաչատրյանի և Ավետ Հարությունյանի ամփոփումները։ Ավելին՝ պատումում։ 
college