«Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքի և դրա ներդրման միջոցառումների իրազեկում-քննարկում

2024 թ․ մայիսի 22-ին Ազգային ժողովի կողﬕց
ընդունվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման» մասին նոր օրենքը և հարակից
օրենքներում փոփոխությունների փաթեթը։ ՄԿՈւ օրենքի ընդունման գլխավոր
նպատակներից է աշխատաշուկայի կարիքներին համապատասխանող մասնագիտական
կրթության որակի ապահովումը՝ ուսանողի մոտ ձևավորելով անհրաժեշտ մասնագիտական
կարողունակություններ և աշխատանքային փորձ կուտակելու հնարավորություն՝ փոփոխվող
աշխատաշուկայի պայմաններին հարմարվելու համար։
Միջազգային լավագույն փորձին և ոլորտի զարգացմանը ﬕտված պետական
ռազմավարական փաստաթղթերին համահունչ՝ ՄԿՈւ օրենսդրական փաթեթով
նախատեսվել են արմատական նոր մոտեցուﬓեր և փոփոխություններ, որոնց ծանոթանալու նպատակով Քոլեջը փետրվարի 24-26-ը մասնակցեց «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքի և դրա ներդրման միջոցառումների իրազեկում-քննարկմանը։