Ներկայանում են սովորողները

Փետրվարի 10-ից մեկնարկել է կրթահամալիրի կառավարման խորհրդում սովորող թեկնածուների ընտրությունները։ Թեկնածուներն այսօր համերգասրահում հանդիպեցին հետազոտական վարժարանի սովորողների հետ , ներկայացան, պատմեցին իրենց գործունեության, կրթահամալիրում իրակաացրած նախագծերի, տարբեր համայնքներում, քաղաքներում նաև միջազգային երկրում կրթահամալիրը ներկայացնելու իրենց փորձի մասին։ Ինքնաառաջադրված սովորող թեկնածուները նաև խոսեցին այն գործերի մասին, որոնք պատրաստ են իրագործել կառավարման խորհրդում և իրենց փորձառությունը ծառայեցնել ի նպաստ սովորողների և կրթահամալիրի շահի։
Լուսաբանումն Անահիտ Գրիգորյանի բլոգում։