Հանրապետական աշխատարան Գյումրիում․ ամփոփում

Իրենց լեզվով, մշակույթով, անխախտ ավանդույթներով ու սովորույթներով Հայաստանում ապրում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, որոնք ամուր համայնք են ձևավորել։ Մեկ օրով Հայաստանի էթնոգույներն էին մեկտեղվել Գյումրիի թիվ 45 միջնակարգ դպրոցում։ «ՀՀ ազգային փոքրամասնությունների մշակույթը» թեմայով հանրապետական աշխատարանին մասնակցել և քրդական համայնքի ներկայացուցչի հետ համատեղ իրականացված հետազոտական աշխատանքի համառոտ զեկուցմամբ հանդես է եկել հետազոտական վարժարանի 11-րդ դասարանի սովորող Դավիթ Մուրադյանը՝ դասավանդող Աշոտ Տիգրանյանի գլխավորությամբ։
Լուսաբանումը՝ Դավիթ Մուրադյանի բլոգում
Աշխատարանին անդրադարձել է նաև «Շանթ» հեռուստաընկերությունը
Լուսանկարը՝ Գյումրու թիվ 45 դպրոցի ֆեյսբուքյան էջից