Հանդիպում շրջանավարտի հետ

Հանդիպում շրջանավարտի հետ

Հոնվարի 8, ժամը՝ 13։00

Հունվարի 8, ժամը՝ 13։00, հետազոտական վարժարանի ընթերցասրահ․

Հանդիպում կրթահամալիրի շրջանավարտ Հովհաննես Ալեքյանի հետ։ Հովհաննեսը վարպետության դասի է հրավիրում ձմեռային ուսումնական ճամբարի մասնակիցներին՝ թեմայով՝ «Ինչպե՞ս ճիշտ օգտվել արհեստական բանականության ծրագրից»։ Աշխատանքային լեզուն՝ անգլերեն։

Հովհաննեսն իր կրթությունը սկզբում շարունակել է Դիլիջանի UWC-ում (2015-2017 թթ.), որից հետո ծառայել է հայկական բանակում, իսկ 2019-2023 թթ. ուսանել է ԱՄՆ Միներվայի համալսարանում։ Այժմ աշխատում է որպես համակարգչային ծրագրերի ապահովման ինժեներ Նյու Յորքում։
Հովհաննեսի հետ հանդիպումը կօգնի սովորողներին մասնագիտական կողմնորոշման հարցում, ինչպես նաև հնարավորություն կտա ծանոթանալ միջազգային բուհերում կրթություն ստանալու հնարավորություններին։


Հանդիպման համակարգումը՝ Յուրա Գանջալյանի։
 
highschool