Բարի տարի Ձեզ և բարի պատրանք ․․․

ԿԱՂԱՆԴԻ ԾԱՌ ՄԸ
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պէտք է
Նախ ծառ մը - յետոյ զարդեր ծառին վրայ
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պէտք է
- Ծառէն զարդէն զատ
Հաւատքը գալիք աղուոր օրերու
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մէկ բան կը բաւէ - ոչ ծառ ոչ ալ զարդ -
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգւոյս բարի խաբկանքն է
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդէն պատրանքը լրիւ կը բաւէ
Բարի տարի ձեզ եւ բարի պատրանք
«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի 1-3-րդ դասարանցիների շնորհավորական բացիկների շքերթն՝ այստեղ: