Հանդիպում ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչների հետ.լուսաբանում

Հանդիպում ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչների հետ.լուսաբանում

Վարդան Կարապետյան

«Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ» միջոցառման շրջանակում հասարակագիտական մասնախումբը դեկտեմբերի 11-ին նախաձեռնել էր հանդիպում ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանի և իրավական պահպանման վարչության պետի պարտականությունները կատարող Գայանե Վարոսյանի հետ։ Հանդիպման սկզբում հյուրերին նախ ներկայացվեցին «Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ» միջոցառման շրջանակում հասարակագիտական առարկաների պարապմունքների ընթացքում իրականացված աշխատանքները, որից հետո մասնագետները ներկայացրեցին Հակակոռուպցիոն կոմիտեի առաքելությունը, պատասխանեցին սովորողների հարցերին, որը վերածվեց քննարկման։ Այս և դրան նախորդած հանդիպումները ոլորտի մասնագետների հետ խոսում են հակակոռուպցիոն կրթության կարևորության մասին, որի համար շնորհակալություն ենք հայտնում մեր հյուրերին։


Ամփոփիչ լուսաբանումը՝ հասարակագիտական մասնախմբի բլոգում


Համակարգումը՝ Վարդան Կարապետյանի, Աշոտ Տիգրանյանի

Էջի լուսանկարը՝ Լարիսա Այվազյանի /10-րդ դասարանի սովորող/

highschool