«Ի՞նչ և ինչպե՞ս խոսել կոռուպցիայի մասին» ձեռնարկի շնորհանդես․լուսաբանում

«Ի՞նչ և ինչպե՞ս խոսել կոռուպցիայի մասին» ձեռնարկի շնորհանդես․լուսաբանում

Հասարակագիտական մասնախումբ

Դեկտեմբերի 4-ին «Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ» միջոցառման շրջանակում Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ) տեղի ունեցավ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության կողմից հրատարակված «Ի՞նչ և ինչպե՞ս խոսել կոռուպցիայի մասին» ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը, որը նախատեսված է հասարակագիտության դասավանդողների համար։ Շնորհանդեսի մասնակցում էին հասարակագետ դասավանդոողներ տարբեր ուսումնական հաստատություններից, ուսանողներ, սեբաստացի սովորողներ՝ պատմության և հասարակագիտության դասավանդող Նազելի Պետրոսյանի և անգլերենի դասավանդող Նունե Այդինյանի գլխավորությամբ։


Օրվա մանրամասն լուսաբանումը՝ վարժարանի սովորող Դավիթ Մուրադյանի բլոգում


Մասնակից սովորողների խմբի ղեկավար՝ Նազելի Պետրոսյան

Էջի լուսանկարը՝ «Հայկական ժամանակ» լրատվականի կայքէջից


Նաև կարող եք կարդալ՝

highschool