Պտույտ մոլորակի շուրջ

Պտույտ մոլորակի շուրջ

Արևելյան դպրոցի 1․2 դասարանի սովորողները մասնակցում են «Տիեզերք» ուսումնական նախագծին։ Նախագծի ընթացքում սովորողներն ուսումնասիրում, դիտարկում են արևը, լուսինը, աստղերը։ Դիտում ենք մոլորակների մասին տեսանյութեր, նկարում և ծեփում ենք երկնային մարմիններ՝ մոլորակներ։ Սովորողներն օրվա տարբեր ժամերի դիտարկում են արևի ու լուսնի, աստղերի դիրքը, կատարում ենք վերլուծություններ։ Այցելեցինք Պլանետարիում և դիտեցինք տիեզերքի մասին շատ հետաքրիքր ֆիլմ։ Նյութը՝ դասարանական բլոգում։