Շախմատի ընտրական փուլի ամփոփում

Արևելյան դպրոց
Հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ շախմատի աշնանային առաջնության՝ Արևելյան դպրոցի ընտրական փուլը։ Մասնակցեցին 1-5-րդ դասարանների բոլոր առաջատար սովորողները, որի արդյունքում ձևավորվեց դպրոցի հավաքական թիմը։ Տղաներից հաղթող ճանաչվեց Իսախանյան Գրիշան, իսկ աղջիկներից՝ Թեպելիկյան Մարիան։