Երևանի Շահումյանի շրջանի թ. 183 միջնակարգ դպրոցը՝ երկլեզվանի՝
ռուսերեն-հայերեն ուսուցմամբ դպրոց, Երևանի նորակառույց հարավարևմտյան զանգվածի
Բ-1 թաղամասում գործել է 1984թ.-ից։
1988-1989թթ՝ ՀԽՍՀ լուսավորության նախարարության ՄԳԳ «Դպրոց-մանկապարտեզ»
ուսումնադաստիարակչական քաղաքային փորձարարական հիմնարկ (ՀԽՍՀ լուսավորության
նախարարի 1988թ. մարտի 28-ի N 33-Մ հրաման)։
14.07.1989թ. ՀԽՍՀ ժողկրթության
մինիստրությանկոլեգիայի թիվ 12 որոշումը ՀԽՍՀ ժողկրթության մինիստրության
հանրակրթական գիտաարտադրական համալիրի և կրթական հեղինակային հայեցակարգի
մասին
ՀԽՍՀ մինիստրների խորհրդի 05.1990թ. N216 որոշումը ՀՍՍՀ
ժողկրթության նախարարության «Մխիթար Սեբաստացի» փորձարարական դպրոց-համալիրի մասին
21.05.1990թ. ՀԽՍՀ
ժողկրթության մինիստրությանկոլեգիայի թիվ 10/9 որոշումով «Կրթական հայեցակարգի
սպասարկում» ճյուղային գիտահետազոտական լաբորատորիա կրթահամալիրում
26.08.1991թ. ՀՀ
Բարձրագույն ԿԳ պետական կոմիտեի կոլեգիայիթիվ 77 որոշումը «Մխիթար Սեբաստացի»
կրթահամալիրի կանոնադրության, համալիրի հանրակրթական դպրոցների 1991-1992 ուսումնական
տարվա ուսումնական պլանների և հոգաբարձուների խորհրդի դրույթի հաստատման մասին
19.09.1994թ. ՀՀ
բարձրագույն կրթության և գիտության նախարարությանկոլեգիայի թիվ 161 որոշումով հաստատված է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության նախարարության «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
պետական ձեռնարկության կանոնադրությունը
25.04.2003թ.ՀՀ ԿԳ նախարարի
259-Ն հրամանով հաստատված է «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական
ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը, որում ՀՀ ԿԳՆ 15․05․2017թ․ N 533-Ն հրամանով կատարվել
են փոփոխություններ