Արևմտյան և Հարավային դպրոցների ճամբարային առաջին օրը
Քնարիկ Հակոբյան, Լուսինե Սարգսյան
Բլեյանական հավեսի ճամբարը յուրօրինակ է ու անմոռանալի։ Չե՞ս հավատում, դե արի՛ ու կհամոզվես։ Այստեղ ամեն մի սեբաստացի խնամում է իր միջավայրը, լողում է բացօթյա լողավազանում, ձիավարում, հեծանվավարում, խաղում տարբեր խաղեր, զարգացնում տեխնոլոգիական հմտությունները, նկարում և էլի շատ ու շատ հետաքրքիր ու անմոռանալի պահեր ապրում։
Հավեսի ճամբարը՝ բլոգում...
Հարավային դպրոց-պարտեզում շարունակվում են լողափնյա ճամբարային օրերը։ Ամառային ճամբարը նպատակ ունի համախմբելու նրանց, ովքեր ցանկանում են իրենց արձակուրդային ազատ ժամանակը հարստացնել, ամրապնդել երևակայության, ստեղծականության փորձը, ընկերների հետ լինել, ձեռք բերել նոր ընկերներ։