«Ամենանորարարը» Գիտական պիկնիկում

Նունե Թեմուրյան
Հայաստանի «Պատանի հետազոտողների ակումբի» և Լեհական «Կոպեռնիկ» գիտական կենտրոնի ծրագրի շրջանակում հունիսի 8-ին Անի Պլազայի կոնֆերանս դահլիճում տեղի ունեցավ Գիտական պիկնիկ-2024։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ներկայացավ հետևյալ կազմով՝ Անժելիկա Մնացականյան, Էլիզա Տոնոյան, Բոիք Արեգ (համակարգող՝ Նունե Թեմուրյան) և գրավեց երկրորդ պատվավոր հորիզոնականը, ինչպես նաև արժանացավ «Ամենանորարար» անվանակարգին։