Հարցում ծնողներից

Հարցում ծնողներից

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի ծնողների      

շրջանում իրականացված հարցում

2023-2024 ուսումնական տարի



Հարցման նպատակն է պարզել, թե արդյոք Քոլեջի գործունեությունը բավարարում է ծնողների պահանջներին։ Հարցման վերլուծությունը հնարավորություն կտա հասկանալու ծնողական համայնքի բավարարվածությունը Քոլեջի իրականացրած կրթական, մասնագիտական գործունեությունից, արդյունքներից։


Տվյալային մաս

Forms response chart. Question title: Ինչպիսի՞ն է կարգապահությունն ու հետևողականությունը Քոլեջում։. Number of responses: 95 responses.

Forms response chart. Question title: Ինչպիսի՞ն է Քոլեջի և ծնողի համգործակցությունը ուսանողի կրթության և դաստիարակության հարցում  (1՝ շատ վատ, 5՝ շատ լավ)։. Number of responses: 95 responses.

Forms response chart. Question title: Ինչպե՞ս կգնահատեք դասավանդողների և ուսանողների փոխհարաբերությունները  (1՝ շատ վատ, 5՝ շատ լավ)։ . Number of responses: 95 responses.

Forms response chart. Question title: Ինչպե՞ս եք գնահատում առարկայական և մասնագիտական դասավանդման որակն ու արդյունավետությունը Քոլեջում (1՝ շատ վատ, 5՝ շատ լավ)։. Number of responses: 95 responses.

Forms response chart. Question title: Ինչպիսի՞ն է  դասավանդողների մոտեցումը ուսանողների նկատմամբ (գնահատեք դասավանդողների անաչառությունը)։. Number of responses: 95 responses.

Forms response chart. Question title: Ինչպե՞ս կգնահատեք դասավանդողների մասնագիտական պատրաստվածությունը, հմտությունները և կարողությունները։
. Number of responses: 95 responses.

Forms response chart. Question title: Կարևորու՞մ եք մասնագիտական, առարկայական ճամփորդությունները ուսումնական ծրագրերում։
. Number of responses: 95 responses.

Forms response chart. Question title: Որքանո՞վ են արդարացված Ձեր սպասելիքները  (1՝ շատ վատ, 5՝ շատ լավ)։. Number of responses: 95 responses.

Forms response chart. Question title: Ինչ եք կարծում, ուսանողի ստացած գիտելիքները բավարա՞ր են աշխատաշուկա մուտք գործելու համար։. Number of responses: 95 responses.

Forms response chart. Question title: Որքա՞ն հաճախ է Ձեր երեխան կիսվում Ձեզ հետ ուսումնական գործընթացի մասին։. Number of responses: 95 responses.

Forms response chart. Question title: Ինչպե՞ս եք վերաբերվում Քոլեջի ազգային արժեքների պահպանման ձևաչափին։. Number of responses: 94 responses.

Forms response chart. Question title: Ո՞ր տարբերակով եք նախընտրում համագործակցել կրթական հաստատության հետ։. Number of responses: 94 responses.

Forms response chart. Question title: Կո՞ղմ եք ուսանողների հագուստի, արտաքին տեսքի հետ կապված սահմանափակումներին, որոնք գործում են Քոլեջում։. Number of responses: 95 responses.


Վերլուծություն


Կարգապահությունն ու հետևողականությունը Քոլեջում՝ ըստ ծնողների․


  • 44․8%-ը (43 ծնող) գնահատել է գերազանց,

  • 49%-ը (47 ծնող) լավ,

  • 6․3%-ը (6 ծնող) բավարար։


Քոլեջի և ծնողի համագործակցությունը․


  • 58․3%-ը (56 ծնող) գնահատել է 5 (1՝ շատ վատ, 5՝ շատ լավ),

  • 34․3%-ը (33 ծնող) գնահատել է 4 (1՝ շատ վատ, 5՝ շատ լավ),

  • 6․3%-ը (6 ծնող) գնահատել է 3 (1՝ շատ վատ, 5՝ շատ լավ),

  • 1%-ը (1 ծնող) գնահատել է 2 (1՝ շատ վատ, 5՝ շատ լավ)։


Դասավանդողների և ուսանողների փոխհարաբերությունները․


  • 67․7%-ը (65 ծնող) գնահատել է 5 (1՝ շատ վատ, 5՝ շատ լավ),

  • 27․1%-ը (26 ծնող) գնահատել է 4 (1՝ շատ վատ, 5՝ շատ լավ),

  • 5․2%-ը (5 ծնող) գնահատել է 3 (1՝ շատ վատ, 5՝ շատ լավ)։


Առարկայական ու մասնագիտական դասավանդման որակն ու արդյունավետությունը․


  • 56․8%-ը (54 ծնող) գնահատել է գերազանց,

  • 37.9%-ը (37 ծնող) գնահատել է  լավ,

  • 4․3%-ը (4 ծնող) գնահատել է բավարար,

  • 1%-ը (1 ծնող) գնահատել է վատ։


Դասավանդողների մոտեցումը ուսանողների նկատմամբ․


  • 64․6%-ը (62 ծնող) գնահատել է գերազանց,

  • 31․3%-ը (30 ծնող) գնահատել է  լավ,

  • 3․1%-ը (3 ծնող) գնահատել է բավարար,

  • 1%-ը (1 ծնող) գնահատել է անբավարար։


Դասավանդողների մասնագիտական պատրաստվածությունը, հմտությունները և կարողությունները․


  • 68․8%-ը (66 ծնող) գնահատել է գերազանց,

  • 29․2%-ը (28 ծնող) գնահատել է  լավ,

  • 2․1%-ը (2 ծնող) գնահատել է բավարար։


Մասնագիտական, առարկայական ճամփորդությունների կարևորությունը ուսումնական ծրագրերում․


  • 59․4%-ը (57 ծնող) գնահատել է գերազանց,

  • 31․3%-ը (30 ծնող) գնահատել է  լավ,

  • 9․4%-ը (9 ծնող) գնահատել է բավարար։


Սպասելիքների արդարացվածություն․


  • 62․5%-ը (60 ծնող) գնահատել է 5 (1՝ շատ վատ, 5՝ շատ լավ),

  • 32․3%-ը (31 ծնող) գնահատել է 4 (1՝ շատ վատ, 5՝ շատ լավ),

  • 5․2%-ը (5 ծնող) գնահատել է 3 (1՝ շատ վատ, 5՝ շատ լավ)։


Ուսանողի գիտելիքների բավարարությունը աշխատաշուկա մուտք գործելու համար․


  • 86․5%-ը (83 ծնող) բավարար են,

  • 11․5%-ը (11 ծնող) ոչ այնքան,

  • 2․1%-ը (2 ծնող) բավարար չեն։


Ծնողի տեղեկացվածության հաճախականությունը երեխայի տպավորույթունների մասին ՝ ուսումնական գործընթացից․


  • 44․8%-ը (43 ծնող) գրեթե միշտ,

  • 40․6%-ը (39 ծնող) հաճախ,

  • 12․5%-ը (12 ծնող) ոչ հաճախ,

  • 2․1%-ը (2 ծնող) երբեք։

Ծնողի վերաբերմունքը Քոլեջի ազգային արժեքների պահպանման վերաբերյալ․


  • 82․1%-ը (78 ծնող) գնահատել է 5 (1՝ շատ վատ, 5՝ շատ լավ),

  • 16․8%-ը (16 ծնող) գնահատել է 4 (1՝ շատ վատ, 5՝ շատ լավ),

  • 1․1%-ը (1 ծնող) գնահատել է 3 (1՝ շատ վատ, 5՝ շատ լավ)։


Համագործակցությունը կրթական հաստատության հետ․


  • 42․1%-ը (40 ծնող) օնլայն հարթակ,

  • 33․7%-ը (32 ծնող) հեռախոսազանգեր,

  • 42․1%-ը (40 ծնող) անձնական հանդիպումներ,

  • 1․1%-ը (1 ծնող) կախված է իրավիճակից։


Ծնողների համաձայնությունը հագուստի, արտաքին տեսքի հետ կապված սահմանափակումներին․


  • 81․3%-ը (78 ծնող) կողմ եմ,

  • 10․4%-ը (10 ծնող) կողմ եմ մասամբ,

  • 5․2%-ը (5 ծնող) դեմ եմ մասամբ,

  • 1%-ը (1 ծնող) կողմ եմ ազատ հագուստի,

  • 1%-ը (1 ծնող) սահմանափակումներ չեմ նկատել։


Առաջարկներ, դիտարկումներ․


  • առաջարկ չի գրել - 2,4 %
  • բարձրացնել մասնագիտական առարկաների ուսուցանման որակը - 1%
  • ընդհանուր առմամբ գոհ եմ թե Քոլեջի ղեկավար կազմից և թե մյուսներից:
  • Ուսանողներին ավելի շատ մասնագիտական ճամփորդություններ են պետք, քան ոչ մասնագիտական ճամփորդություններ, մասնագիտական ճամփորդությունները լինեն ցանկալի, ոչ պարտադիր - 1%
  • լինեն ծնողների հետ հանդիպումներ - 1%
  • կցանկանայի, որ դասավանդողներն ավելի ըմբռնումով մոտենային ուսանողներին։
  • Հաշվի առնեին տարիքային անցումները, որպեսզի ավելի չլարեին փոխհարաբերությունները։ Ընկերական մթնոլորտ ստեղծելով՝ ուսանողից ավելի արդյունք կստացվեր։
  • Շնորհակալություն հարցմանը մասնակից դարձնելու համար։ - 1%

Եզրակացություն


Ըստ հարցման արդյունքների՝ ծնողները գոհ են Քոլեջի կրթական, մասնագիտական գործունեությունից, ուսանողների գործունեության կազմակերպումից։ Կարևորում են ուսումնական հաստատության մոտեցումները, արժեքները (ազգային արժեքների պահպանումը, ուսանողների ազատ ստեղծագործելու հնարավորությունը)։



Հարցման պատասխանատուներ՝  Մերի Խաչատրյան և Սուրիկ Համբարձումյան

Շուկայաբանություն մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողներ



Հարցումն անցկացվել է դեկտեմբերի 15-25-ն ընկած ժամանակահատվածում։