Դասավանդողների կազմի կայունությունն ապահովող հիմքեր

Փաստաթղթեր
Դասավանդողների կազմի կայունությունն ապահովող հիմքեր

 

                                                                                                                      Հաստատված է Կրթահամալիրի տնօրենի 

                                                                                                       15․09․2023թ․ թիվ 23-1087 հրամանով 
​
 

 

​​«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ​ ​ՔՈԼԵՋԻ ՀԻՄՆԱԿԱՆ​​ ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԻ ԿԱԶՄԻ

ԿԱՅՈ​​ւ​​ՆՈ​​ւ​​ԹՅՈ​​ւ​​Ն​​Ն​​ ԱՊԱՀՈՎՈՂ ՀԻՄՔԵՐ​ 

​​ՀԻՄՔ՝ ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ​ 

  

​​Դասավանդողների կազմի կայունության ապահովումը Քոլեջի կադրային քաղաքականության զարգացման ռազմավարական կարևոր, ​​երկարաժամկետ ուղղություններից է՝ ուղղված բարձր որակավորում ունեցող կազմի ձևավորմանը, պահպանմանը  և զարգացմանը: Այն սահմանում է հետևյալ մոտեցումները​​՝​ 

  • ​​աշխատանքի ընդունման ռազմավարական մոտեցում ​ 

  • ​​մասնագետի թիրախային ընտրություն (այդ թվում՝ Կադրերի բանկից)​ 

  • ​​աջակցող աշխատանքային մշակույթ և միջավայր​  

  • ​​մենթորություն​ 

  • ​​աշխատանք-կյանք հավասարակշռություն​ 

  • ​​վարձատրության ճկուն համակարգ, լրավճար​ 

  • ​​մասնագիտական գործունեությունից բավարարվածության բարձրացում​

  • ​​մասնագիտական զարգացման հնարավորություններ​ 

  • ​​բաց համագործակցություն​ 

  • ​​ինստիտուցիոնալ աջակցություն​ 

  • ​​պաշտոնավարման և առաջխաղացման քաղաքականություն​ 

  • ​​կրթական բաց համայնքի ստեղծում​ 

  • ​​Մասնագիտական ոլորտում առաջխաղացման հարցերում աջակցություն։​ 


​​Վերոնշյալ մոտեցումների հիմքում ընկած են հետևյալ հիմնական սկզբունքները՝​ 

  • ​​հեղինակային, նախագծային ուսուցում​ 

  • ​​ինքնակրթություն​ 

  • ​​ք​​ոլեջի ղեկավար անձնակազմի և դասավանդող կազմի ակտիվ համագործակցություն ​ 

  • ​​մասնագիտական գիտելիքի գործնական  կիրառություն, փորձառություն ​ 

  • ​​դասավանդողների մասնագիտական աճի և աշխատանքի արդյունավետության բարձրացման աջակցություն՝ մրցակցային միջավայրի ստեղծմամբ,​ 

  • ​​դասավանդողների հետաքրքրությունների հաշվի առնում,​ 

  • ​​հարցումների պարբերական անցկացում՝ աշխատակազմի բավարարվածության և սպասելիքների բացահայտման համար,​ 

  • ​​ հետադարձ կապի մեխանիզմների ակտիվ կիրառում։​ 

​​Քոլեջում դասավանդողների կայուն աշխատանքային ծանրաբեռնվածությունը պայմանավորված է ուսանողների ընդունելությամբ, քանակով:​ 

​​Կրթահամալիրում դասավանդողների կայուն աշխատանքային ծանրաբեռնվածությունն ապահովվում է նաև այլ մասնաճյուղերում ծանրաբեռնվածության տրամադրմամբ:​  

 

​​ ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԻ ԿԱԶՄԻ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ  
ՔԱՂԱՔԱԿԱՆՈ​
​ւ​​ԹՅՈ​​ւ​​ՆԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ​ 

 

​​Բ​​ոլոր դասավանդողներն իրավունք ունեն և պարտավոր են անընդհատ զարգացնել իրենց մասնագիտական ունակությունները, որոնք անհրաժեշտ են Քոլեջի կրթական գործունեության զարգացման և կատարելագործման համար: Դրա համար կրթահամալիրի, Քոլեջի ղեկավար կազմի կողմից կազմակերպվում են միջոցառումներ՝ կադրերի մասնագիտական առաջընթացի ապահովման հարցում աջակցություն տրամադրելու նպատակով: Մասնագիտական առաջընթացը կարող է երաշխավորվել այն դասավանդողների շրջանակում, որոնք միտում ունեն անընդհատ զարգացնելու իրենց մասնագիտական կարողությունները և հմտությունները, և ապահովում են կրթական գործունեության առավել բարձր ցուցանիշներ: Մասնագիտական առաջընթացի ապահովումը ենթադրում է՝  ​ 

  • ​​Նոր կրթական տեխնոլոգիաների տիրապետում (բլոգային հարթակներ, փոստային հարթակներ, էլեկտրոնային դասասենյակներ)  ​ 

  • ​​Որակի ապահովման և կառավարման սկզբունքների տիրապետում ու կիրառման ունակություն ​ 

  • ​​Մասնագիտական ոլորտի գիտական խնդիրների լուծում և համապատասխան որոշումների կայացում: ​ 

​​Կրթահամալիրում դասավանդողները հանդես են գալիս և՛ որպես իրենց կայուն առաջընթացն ապահովող գործընթացների մասնակից, կատարող, և՛ որպես այդ գործընթացների կազմակերպիչ, իրականացնող, համակարգող։​ 

​​Հիմնական դ​​ասավանդողների կազմի խմբերն իրականացնում են մենթորական աշխատանք, հանդես են գալիս որպես վերապատրաստողներ, նախագծերի համակարգողներ, դիպլոմային և հետազոտական աշխատանքների, մասնագիտական ուսումնասիրությունների ղեկավարներ: ​ ​Մասնագիտական կայուն առաջընթացն ապահովող մեխանիզմներն են՝ ​ 


​​Վերապատրաստումը հատուկ գիտելիքների, հմտությունների ձեռքբերման գործընթաց է, որն իրականացվում է փորձառությամբ որոշակի պարբերականությամբ։ Այն միտված է ընդլայնելու դասավանդողի մասնագիտական հմտություններն ու կարողությունները, նպաստելու նրա համակողմանի զարգացմանը։​ 

​​Մուտքի ճամբարը ​​հեղինակային կրթական ծրագրով իրականացվող ​​վերապատրաստման տեսակ է, որի միջոցով դասավանդողը ծանոթանում է կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրին, գործունեությանը, կազմակերպմանը։ ​ 

​​Մենթորությունը​​ ուսուցման ու զարգացման համագործակցություն է, որի դեպքում միմյանցից սովորում են երկու կողմերը։ Մենթորը փոխանցում է իր գիտելիքները, փորձը,  հմտությունները՝ խթանելով դասավանդողի մասնագիտական համակողմանի զարգացումը, նպաստելով  հեղինակային կրթական ծրագրի յուրացմանն  ու գործնական կիրառմանը։​ 

​​Մասնագիտական զարգացման սեմինարների ուղղություններն են՝​ 

  • ​​բնագիտական-​​բնագիտատեխնիկական ստեղծագործության, ​​տեխնոլոգիական​​ նախագծեր,​ 

  • ​​հայրենագիտական​​- հայրենագիտական ճամփորդություններ, արշավախմբային ճամփորդություններ, ​​բնապահպանական նախագծեր, ճամբարներ​ 

  • ​​հումանիտար-հասարակագիտական -​ ​թարգմանական,  լրագրողական, հասարակագիտական նախագծեր,​ 

  • ​​ֆիզիկական զարգացման ​- ​մարմնամարզական, ռազմամարզական խաղեր, ​ 

  • ​​տեղեկատվական տեխնոլոգիաների-​ ​ ՏՀՏ հմտություններ, վլոգերություն-բլոգերություն​ 

​​Դասավանդող կազմի առաջընթացի ապահովման մեխանիզմն արտացոլված է կրթահամալիրի ուսումնական օրացույցում  շուրջտարյա ուսումնական տարաբնույթ, բազմազան նախագծերի, սեմինարների, վերապատրաստումների ժամանակացույցում՝​ 

  • ​​Ամենամյա հանրակրթական ստուգատեսներ​ 

  • ​​Գեղարվեստը կրթահամալիրում​ 

  • ​​Հակաբացիլ Կոմիտաս​ 

  • ​​Ստեղծագործական բաց հավաքներ​ 

  • ​​Շուրջտարյա ճամբարներ​ 

  • ​​Հայրենագիտական ճափորդություններ​ 

  • ​​այլ։​ 

​​ Սույն քաղաքականության իրականացնող, վերահսկող, պատասխանատու մարմիններն են Կրթահամալիրի տնօրենը,  Քոլեջի ղեկավարը, գրասենյակի ղեկավարը, կադրերի տեսուչը։​ 

​​Քոլեջի հիմնական դասավանդողների կազմի կայունությունն ապահովող  ընթացակարգերի​ ​ք​​աղաքականությունը ենթակա է փոփոխման կամ վերանայման, ըստ անհրաժեշտության:​ 


college